«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

 

Կիրակի՝ կեսգիշերին, հերթական կրակոցներն են հնչել Երեւանում, ցավոք, ողբերգական ավարտով։ Չարբախ թաղամասում գտնվող «Լիա» գեղեցկության սրահից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդներ՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով՝ 35-ամյա Արամ Պետրոսյանը, որովայնի հրազենային վնասվածքով՝ 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը, եւ հրազենային վնասվածքով՝ 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը։ Մուշեղն ու Գևորգը մահացել են։

 

«ՉԻ» տեղեկություններով՝ «ռազբորկան» հրահրել են Գավառից Արա և Ալիկ Բանդուրյան եղբայրները։ Նրանք քրեական աշխարհում հայտնի են «Քյավառցի Արա-Ալիկ» հավաքական մականվամբ։ Մահացածներից մեկը նրանց հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով եղբայրների ու սպանվածներից մեկի հարաբերությունները վատացել են։ Եղբայրներն էլ որոշել են վրեժխնդիր լինել եւ պատժել նրան։

 

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում: