Ֆրանսիայի Վալ-դ’Ուազ դեպարտամենտի փողոցում սպանված տղամարդը կարող էր տեղի քոլեջի ուսուցիչներից լինել: Պարզվել է, որ ենթադրյալ մարդասպանը սովորողներից մեկի ծնողն է:
Ըստ Parisien պարբերականի, ուսուցիչն իբր ազատ խոսքի դասեր է անցկացրել և աշակերտներին ցույց է տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզից 27 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կոնֆլանս-Սենտ-Օնորին քաղաքում անհայտ անձը գլխատել է տղամարդու՝ իսլամիստական կարգախոսներ գոռալով: Դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակ են բացել: Մարդասպանը գնդակահարվել է:
Դեպքը տեղի է ունեցել Charlie Hebdo երգիծական ամսագրի նախկին շենքի վրա հարձակումից երեք շաբաթ անց, որի ընթացքում երկու մարդ ծանր վիրավորվել էր: