1in.am-ը գրում է.

 

«Մի քանի ամիս առաջ համախոհներով որոշեցինք նախաձեռնել «Միասնություն»-համազգային շարժումը: Ինչու հենց հիմա: Ես գտնում եմ, որ անկախության 25 տարիներից վեր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ և՛ իշխանության, և՛ ընդդիմության նկատմամբ կա վստահության լուրջ դեֆիցիտ: Կուսակցական, քաղաքական աղճատված դաշտի պարագայում երևի թե անհրաժեշտություն է առաջանում նման վերկուսակցական, ազատ ձևաչափով գործող շարժումների: Շարժումներ, որոնք կարող են իրենց շուրջը համախմբել այնպիսի մարդկանց, կարող ուժերի, ովքեր չեն պատկերացնում իրենց գործունեությունն այս կամ այն կուսակցության ձևաչափում, իսկ այս շարժումը նպատակ է դրել 25 տարի անց նորից մեր հասարակության մեջ գեներացնել թարմ մոտեցումներ, նոր գաղափարներ, նպաստել առողջ քաղաքական, բովանդակային սերնդափոխությանը»: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Միասնություն»-ը շարժման ծրագրերի համակարգող Խաչիկ Գալստյանը:

 

Նրա խոսքով՝ շարժումը, որպես հասարակական-քաղաքական շարժում, ունենալու է երկու զուգահեռ հարթակներ. «Առաջինը մասնագիտական, կլոր սեղաններն են, այդ քննարկումների կարիքն այսօր Հայաստանում շատ կա: Ժամանակն է, որ իշխանություն-հասարակություն երկխոսությունը դրվի ուրիշ ռելսերի վրա:

 

Երկրորդը քաղաքական բաղադրիչն է, ենթադրում եմ, որ կունենանք էվոլյուցիոն զարգացում և կարող ենք որպես դաշինք վերաֆորմատավորվել և մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին»:

 

Խաչիկ Գալստյանը նաև նշեց, որ, ամենայն հավանականությամբ, «Միասնություն»-ը կլինի կուսակցությունների դաշինք:

 

Մանրամասնները՝ տեսանյութում: