Մայիսի 5-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացել է քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) պատվավոր անդամ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Խաչիկ Սամվելի Գալստյանի «Քաղաքական երկխոսության հիմնախնդիրն արդի հասարակական-քաղաքական փոխակերպումների համատեքստում» թեմայով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:
ԱԵԳՄՄ-ի խորհրդի և անդամների անունից սրտանց շնորհավորում ենք Խաչիկ Գալստյանին ատենախոսության հաջող պաշտպանության կապակցությամբ' մաղթելով ամուր առողջություն, գիտական նորանոր նվաճումներ, անձնական և գործնական հաջողություններ: