Արթիկ քաղաքում քիչ առաջ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Քաղաքի կենտրոնում գործող ատամնաբուժարանում, որը պատկանում է Արմեն Հակոբյանին, մոտ 80-ամյա կին է մահացել: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանն ասաց, որ կինը եկած է եղել ատամնաբույժի մոտ՝ ատամը հանելու, որից հետո մահացել է:
«Կինն ունեցել է սիրտանոթային համակարգի լուրջ խնդիրներ, ոտքերի «տռոմբ» է ունեցել: Եկել էր հերթական անգամ ատամը քաշելու: Քաշելուց հետո վատացել է, բժիշկներն էլ չեն կարողացել որևէ բան անել: Ուրիշ ոչ մի բան չկա»,- տեղեկացրեց ոստիկանապետը:
Պետրոսյանի փոխանցմամբ՝ մահացածը Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 79-ամյա Ասյա Ասլանյանն էր. «Կատարվում է քննություն»:
Նշենք, որ ատամնաբույժ Արմեն Հակոբյանը քաղաքում բարի համբավ ունեցող բժիշկ է: Նրա կինն աշխատում է Արթիկի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ որպես աշխարհագրության ուսուցչուհի: