SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրից ազատ է արձակվել Չարբախում աղմակահարույց սպանությունների փաստով քրեական գործի շրջանակում ձերբակալված, Շիրակի փողոցի 13 շենքի բնակիչ Անժելա Մանուչարյանը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն քննիչի որոշմամբ ձերբակալվել են Շիրակի փողոցի 13 շենքի 5 բնակարանի բնակիչ, 27-ամյա Արտակ Նազարյանը, Շիրակի փողոցի 13 շենքի բնակիչ, 46-ամյա Պետրոս Իսրայելյանը, ով ավելի շատ հայտնի է Թոփալ Գեղամ մականվամբ և Երևան քաղաքի Խորենացի 11 շենքի 1 բնակարանում հաշվառված, սակայն ժամանակավորապես Երևան քաղաքի Վարդանանց 10 շենքի 22 բնակարանում բնակվող, 52-ամյա Ռուբեն Խաչատրյանը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս այս պահին ներգրավված են որպես վկաներ, իսկ Ռ. Խաչատրյանը ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի փեսան է: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունների պատճառը եղել է այն, որ հանցագործ աշխարհում վարկաբեկված Արա Վարդանյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է Ճըվճըվ Արո մականվամբ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում բնակվող, ոսկու գործով զբաղվող ինչ- որ մարդկանց ժամանակին 20 հազար ԱՄՆ դոլար է տվել՝ ինչ-որ գործի մեջ դնելու և շահույթ ստանալու համար: 

Ճըվճըվ Արոյին այդ անձինք ժամանակին վերադարձրել են 18 հազար ԱՄՆ դոլար և խոստացել, որ որոշ ժամանակ անց առանց տոկոսների նրան պատրաստ են վճարել ևս 8 հազար ԱՄՆ դոլար, սակայն Ա. Վարդանյանը մերժել է այդ առաջարկը, ասելով, որ ինքը պետք է ստանա «չոր» 20 հազար դոլար: 


Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: