Սևանա լճի լողափերից մեկում ծագած ծեծկռտուքի վերաբերյալ ահազանգը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց հուլիսի 30-ին՝ ժամը 19-ի սահմաններում: Տասնհինգ րոպե անց «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել 1957 թ. ծնված Աշոտ Հովհաննիսյանի դիակը: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Գեղարքունիքի մարզային վարչությունների և Սևանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18.50-ի սահմաններում, լողափում ծեծկռտուք է տեղի ունեցել Աշոտ Հովհաննիսյանի, նրա երկու որդիների և 1989 թ. ծնված Դավիթ Առաքելյանի ու նրա ընկերների միջև, ինչից հետո Աշոտ Հովհաննիսյանը մահացած տեղափոխվել է հիվանդանոց: Աշոտ Հովհաննիսյանի որդին՝ 1981 թ. ծնված Էդգար Հ.-ն, հետապնդել և ժամը 19.05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 62-րդ կմ-ում գտնվող ճանապարհի բանուկ մասում Դավիթ Առաքելյանին իջեցրել է «Մերսեդես» ավտոմեքենայից ու որսորդական հրացանով կրակել նրա վրա: Վերջինս գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում: Էդգար Հ.-ն ժամը 20.05-ին մեղայականով ներկայացել է Սևանի բաժին և ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը: Նշանակվել են համալիր փորձաքննություններ: Էդգար Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Առաջարկում ենք նաև
04/07/23 13:00
Վիրավորներ, փլուզումներ, վնասված մեքենաներ․մանրամասներ Երևանում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ, լուսանկարներ)
30/10/21 23:39
Իշխան Սաղաթելյանը բացառիկ մանրամասներ է պատմել պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումներից (տեսանյութ)
12/07/18 11:06
Ոստիկանությունը հաղորդել է Հայկ Սարգսյանի մասնակցությամբ 2007 թվականին տեղի ունեցած դեպքի մանրամասներ (տեսանյութ)
02/07/18 11:01
Մանրամասներ Ավանի «Ֆաստ կրեդիտ»-ում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքից (տեսանյութ)
17/11/16 22:16
Նոր մանրամասներ՝ Չարբախում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններից. ձերբակալվածների մեջ է գեներալ-լեյտենանտի փեսան. Shamshyan.com
01/04/15 20:05
Մանրամասներ Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. բոլոր վիրավորները ՀՀ ՊՆ ծառայողներ են. shamshyan.com (տեսանյութ)
22/03/15 13:50
Նոր մանրամասներ՝ Նորքում տեղի ունեցած աղմկոտ դեպքից. սպառնալիքը եղել է նախ երկտողով, ապա նռնակով (տեսանյութ)
29/01/15 10:27
Հայրը սպանել է որդուն. մանրամասներ Շենգավիթում տեղի ունեցած սպանության դեպքից (տեսանյութ)
29/01/15 09:23
Ռուսական РЕН ТВ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասին (տեսանյութ)
10/11/14 21:23
Մանրամասներ Գյումրի-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից. 7 ուղեւոր «Գյումրի» կենտրոնում են (տեսանյութ) Galatv.am
Ամենադիտված
11:20
Լույս չի լինի
Լրահոս
18:05
Եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. Դա...
17:27
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, հարց է՝ ինչպես է նրա ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
17:04
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
15:33
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
15:01
Հայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ին
14:00
Թե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսա...
13:04
Կիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն է
11:45
Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը
11:30
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
10:46
Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետ
09:50
Սա հպատակության, այլ ոչ թե խաղաղության ճանապարհ է. Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Ցեղասպանության տարելիցի առթիվ
08:25
Ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
15:59
Սլովենիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը
14:43
Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան Գեղամյան
14:03
Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ. դեմ ենք դրան. «Բարձունք» կրթական շարժում
13:59
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին
13:34
Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ)
10:15
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
09:52
«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում....
09:15
«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից