ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ջրափրկարարները արդեն 18-րդ օրն է, ինչ շարունակում են այս տարվա հոկտեմբերի 31-ին Սեւանա լճում ձկնորսության դուրս եկած եւ անհետ կորած Նորատուս գյուղի բնակիչ Ա.Կյուրեղյանին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վ արչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, որոնումները շարունակվել են ամեն օր, ցերեկային ժամերին եւ ընդհատվել միայն ուժեղ ալեկոծությունների դեպքում: «Նոյեմբերի 9-ին, տեւական որոնումների արդյունքում կարողացանք գտնել անհետացած երկու ձկնորսներից մեկի ՝ Արեւշատ Առաքելյանի դին ափից 11 կիլոմետր հեռավորությամբ եւ մինչեւ 31 մետր խորությամբ: Դիակը գտնվել էր սուզված ձկնորսական նավակի հայտնաբերման տեղից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ մինչեւ 31 մետր խորությունից: Այն բոլոր իրերը, որ գտել ենք որոնումների ընթացքում, հուշում են, որ քամին ձկնորսնորի գտնվելու վայրից փչել է դեպի արեւելք՝ Կարճաղբյուրի ուղղությամբ, ուստի որոնումները շարունակում ենք այդ ուղղությամբ՝ ընդարձակելով նաեւ շրջանակը երկու կողմերից: Որոնումները կշարունակենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք գտել կորածին: Որոնումների ընթացքում մեզ օժանդակում են նաեւ նորատուսցի ձկնորսները՝ իրենց ամրացված մոտորանավակներով»,-ներկայացրեց վարչության պետի տեղակալը:
Խոսրով Խլղաթյան