1954 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բոլոր երկրներին խորհուրդ է տվել նշել Երեխայի համաշխարհային օրը՝ որպես համաշխարհային եղբայրության և երեխաների փոխըմբռնման օր՝ նվիրված ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցությանն ուղղված գործունեությանը: Այս մասին գրում է Calend-ը:
ՄԱԿ-ը երկրներին առաջարկել է այդ օրը նշել՝ երբ հարմար գտնեն, ցանկացած օր, որը նրանք նպատակահարմար կհամարեն:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1959 թ. նոյեմբերի 20-ին ընդունել է երեխաների իրավունքների հռչակագիրը, 1989-ին՝ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան:
Երեխայի համաշխարհային օրը տարբեր երկրներում կարիքավոր երեխաներին օգնելու համար հասարակական և կոմերցիոն կազմակերպությունները բարեգործական ակցիաներ և միջոցառումներ են անցկացնում: