Hayeli.am-ը գրում է.
Արդեն տեղեկացրել ենք,որ նոյեմբերի 18-ին Գյումրու «Սեւ բերդ» ամրոցում կայացել է հայ անվանի կոմպոզիտոր, Ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն: Երեկոյին ներկա էին Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը, բազմաթիվ հյուրեր: Հնչեցին հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները:
Մաեստրոն անակնկալ է մատուցեց իր հանդիսատեսին. նրանց խնդրանքով մոտեցել է դաշնամուրին և նվագել հայկական ֆիլմերի համար իր գրած հայտնի և սիրելի երաժշտությունները:
Երեկոն իր կատարմամբ գեղեցկացրել է օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:
Մեզ տեղեկություններ են հասել,որ համերգի նախօրեին տհաճ պատահար է տեղի ունեցել:Վերջին փորձի ժամանակ սոպրանոն բեմի վրա սայթաքել է և վնասել ոտքը:Վնասվածքն այնքան ծանր է եղել և ցավոտ ,որ որոշվել է' Հասմիկ Պապյանը այնուամենայնիվ չմասնակցի համերգին,սական վերջինս չի կարողացել բաց թողնել այդ կարևոր միջոցառումը:Չնայած դժվարությամբ,սակայն բեմ է բարձրացել և իր գեղեցիկ կատարմամբ լցրել դահլիճը: