Լոս Անջելեսում աշխատանքի ժամանակ հոսանքահարվելու հետևանքով ազգությամբ հայ տղամարդ է մահացել՝ հայտնում է «Burbank Leader» պարբերականը:
38-ամյա Ռոբերտ Խոդադանյանը բարձրահարկ շենքում աշխատելիս է եղել:Շաբաթ առավոտյան նրա դին գտել են բազմահարկ շենքի վերելակային բաժանմունքում: Տղամարդու մահը դժբախտ դեպք է ճանաչվել:
Կատարվում է հետաքննություն: