Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի տներից մեկի մոտ դի կա։
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այսօր՝ ժամը 11։20-ի սահմաններում, Քասախ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արտեմ Հ․-ն, MAZ մակնիշի 07 ՕՏ 675 համարանիշի ավտոմեքենայով, որը վերամբարձ կռունկ է, աշխատանքներ կատարելու ժամանակ դեռևս անհայտ պայմաններում մեքենայով բախվել է 10 հազար վոլտ հզորության էլեկտրալարերին, ինչի հետևանքով էլ հոսանքահարվել է։
Ժամանած Եղվարդ քաղաքի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը փորձել է օգնություն ցուցաբերել և նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն ավտոմեքենայի մեջ նա մահացել է։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ամուսնացած էր, խնամքին ուներ 3 երեխա։