ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու» մասին:
ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ համաձայն ժամանակացույցի՝ քննությունները կկազմակերպվեն.
«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր)-2016 թվականի դեկտեմբերի 26,
«Մաթեմատիկա» (գրավոր)-2016 թվականի դեկտեմբերի 28,
«Հայոց պատմություն» (գրավոր)-2016 թվականի դեկտեմբերի 29,
«Ռուս գրականություն» (բանավոր) ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում,
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր) ազգային փոքրամասնությունների դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում,
«Ֆիզկուլտուրա» (ամփոփիչ ստուգարք)-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում: