Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 07։00-ի սահմաններում Nissan March մակնիշի 35 CԼ 685 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ «Բեկո» առևտրի կենտրոնի դիմաց դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին, տապալել երկաթե ցանկապատը և մոտ 100 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի վարորդը կասկածվում է Զվարթնոց օդանավակայանի տարածքում գողության փորձ կատարելու մեջ, որի ժամանակ խանութի տերը նկատել է, որ փորձում են գողություն կատարել խանութից և ահազանգել է ոստիկանության ու ոստիկանների օպերատիվ ժամանման հետևանքով կատարողը կամ կատարողները նկատել են ոստիկանների մոտենալը և դիմել են փախուստի։

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Փայլակ Շմավոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ճանապարհային ոստիկանությունը, Վաղարշապատի ոստիկանությունը պարզում են ավտոմեքենայի տիրոջ ինքնությունը։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև դեմքը փակելու գլխարկներ։

Պարզվում է նաև՝ արդյոք վթարի հետևանքով հիվանդանոց օգնության դիմած անձինք կա՞ն, թե՞ ոչ։

Մանրամասն՝ shamshyan.com կայքում