Այսօր մամուլում հայտնվել էին հրապարակումներ, որ «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը:
Հաղրոոդվում էր, որ վերջինս ոտքերի և նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր:
Նախնական տեղեկություններով՝ կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ՝ «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդին: Տիգրան Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի տղան է և Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը:
ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Կովալենկո Շահգելդյանը հայտարարեց, որր դա եղել է սովորական վեճ և հավելեց.«Եթե սենսացիա եք փնտրում, ապա սենսացիա չկա: Այդ բոլոր տեղեկությունները սուտ են, երիտասարդների սովորական վեճ է եղել, դանակահարություն չի եղել»,-ասաց նա:
Կ. Շահգելդյանը նշեց, որ չեն համապատասխանում նաև այն տեղեկությունները թե դանակահարողը Սուրիկ Խաչատրյանի որդին է եղել: Այլ հարցերին նա չպատասխանեց:
Արմինե Եփրեմյան