ՀՀԿ կանոնադրության համաձայն՝ համագումարը պետք է ընտրի գործադիր մարմնի անդամներ: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկեց՝ Գործադիր մարմնում ունենալ 21 անդամ: Ոչ ոք չառարկեց և այլ առաջարկություններ չներկայացրեց:
Եվ այսպես՝ ՀՀԿ Գործադիր մարմնի կազմում են.
Սերժ Սարգսյանը, Արմեն Աշոտյանը, Հովիկ Աբրահամյանը, Կարեն Ավագյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Բեգլայնաը, Ռուբեն Թադևոսյանը, Մուշեղ Լալայանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, պատգամավոր՝ Կարեն Կարապետյանը, Հրանուշ Հակոբյանը, Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Տարոն Մարգարյանը, գագիկ Մինասյանը, Հերմինե Նաղդալյանը, Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը և Վիգեն Սարգսյանը:
Ի դեպ՝ Սերժ Սարգսյանը մոռացել էր նշել Վիգեն Սարգսյանի անունը և նրա ընդգրկումը Գործադիր մարմնի կազմում դրվեց լրացուցիչ քվերակության: Համագումարը միաձայն կողմ քվեարկեց: