Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովը հունվարի 24-ին ավարտել է աշխատանքները։ Ժողովը մեկնարկել էր հունվարի 16-ին։ Ինչպես տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, ժողովը իր օրակարգը սպառիչ կերպով քննարկելուց հետո, ընտրել է կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ Բյուրո։
ՀՅԴ. Բյուրոն իր անդրանիկ նիստում Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրել Հակոբ Տեր-Խաչատուրյանին։
ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներն են.
Արմեն Ռուստամյան՝ նախագահ
Վիգեն Բաղումյան
Արամ Գալուստյան
Վիգեն Յագուպյան
Յակոբ Խաչերյան
Արսեն Համաբարձումյան
Կիրո Մանոյան
Բենիամին Պչաքճյան
Սպարտակ Սեյրանյան
Րաֆֆի Տոնապետյան
Հովսեփ Տեր-Գևորգյան
Մուրադ Փափազյան