ՀՀ դատավորների ժողովի մարտի 1-ին տարեկան ժողովի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրության հարցը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քվեարկության արդյունքներով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել.
- Արմեն Բեկթաշյան - 5 տարի ժամկետով /Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քրեական մասնագիտացում /
- Անի Մխիթարյան - 5 տարի ժամկետով /Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում /
- Սերգեյ Չիչոյան – 5 տարի ժամկետով /ՀՀ քրեական վերաքննիչ դատարան/
- Արմեն Խաչատրյան - 3 տարի ժամկետով /ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում/
- Ռուզաննա Հակոբյան - 3 տարի ժամկետով /ՀՀ վճռաբեկ դատարան, քաղաքացիական և վարչական մասնագիտացում/։