Ազգային ժողովում մեկնարկեց Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների ընտրության քվեարկությունը: Կոալիցիան ներկայացնող խմբակցությունները՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ներկայացրել են Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները: Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունն առաջադրվել է 5-ամյա, իսկ Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունը՝ եռամյա ժամկետով:
Առաջինը քվեատուփերին մոտեցան գեներալներ Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը։
Քվեարկության արդյունքները հայտնի կդառնան առաջիկա ժամերին: