Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի առաջին նիստն ավարտվեց: Նիստը վարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Քննարկվել ու հաստատվել է «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
Պատվիրակությունը կղեկավարի Ռուբեն Ռուբինյանը («Իմ քայլը» խմբակցություն): Պատվիրակության կազմում ընդգրկված են Հովհաննես Իգիթյանը («Իմ քայլը»), Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») և Էդմոն Մարուքյանը («Լուսավոր Հայաստան»): Որպես փոխարինող անդամներ պատվիրակության կազմում կլինեն Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլը»), Սոս Ավետիսյանը («Իմ քայլը»), Տաթև Հայրապետյանը («Իմ քայլը») և Միքայել Մելքումյանը («Բարգավաճ Հայաստան»)