Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայասատնյան պատվիրակության կազմում Արփինե Հովհաննիսյանին կփոխարինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆարմանյանը հաստատեց լուրը՝ ընդգծելով, որ իրեն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկելու առաջարկ արել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որն ինքը սիրով ընդունել է:
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում: Արփինե Հովհաննիսյանը նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ էր: