Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության կազմում պատգամավոր Հերմինե Նաղդալյանին կփոխարինի ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր' Կարինե Աճեմյանը:
Հարցն ընդգրկված է Ազգային ժողովի խորհրդի նիստի օրակարգում: Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության փոխարինող անդամ է:
Խորհրդի օրակարգում ընդգրկված է նաև Միջխորհրդարանական միությունում հայաստանյան պատվիրակության կազմում Կարինե Աճեմյանին փոխարնելու հարցը: Նրան կփոխարինի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը: