ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ կուսակցության նախագահ վերընտրված Սերժ Սարգսյանը ելույթի համար ձայնը տվեց Արարատի մարզի տարածքային կառույցի ներկայացուցիչ Արսեն Բալյանին և հատուկ շեշտեց՝ երիտասարդը գործազուրկ է:

 

«Մի՛ զարմացեք, Արսեն Բալյանը գործազուրկ է: Մեր կուսակցությունում էլ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր առայժմ զբաղվածություն չունեն»,- կեսկատակ-կեսլուրջ հայտարարեց Սերժ Սարգսյանը, որին հաջորդեց դահլիճում նստածների տևական ծիծաղը:

 

Իսկ գործազուրկ ՀՀԿ-ական Արսեն Բալյանը իր ելույթում նշեց, որ ՀՀԿ-ի Արարատի մարզի տարածքային կառույցը կարող է համարվել ամենաակտիվը և առաջիկայում հնարավոր են նոր փոփոխություններ իրենց մարզային կառույցում: