Երևանի խուլ ու համրերի մարզապալատում ավարտվել է ձյուդոյի Հայաստանի առաջնությունը: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ դարձան՝ Գոռ Մկրտչյանը (60 կգ), Գոռ Հարությունյանը (66 կգ), Ֆերդինանտ Կարապետյանը (73 կգ), Անդրանիկ Չարափյանը (81 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ) և Հակոբ Առաքելյանը (90 + կգ):
Աղջիկների պայքարում երկրի չեմպիոնի կոչումը նվաճեցին Շուշան Առաքելյանը (48 կգ), Սոսե Բալասյանը (52 կգ), Վարսիկ Գրիգորյանը (70 կգ), Նելլի Ավետիսյանը (70 + կգ):
Այս տարի Հայաստանի առաջնությանը մասնակցում էին մոտ 100 մարզիկներ: