Երևանի սպորտի պետական քոլեջի սրահում որոշվել են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության չեմպիոնները:
56կգ քաշային կարգում լավագույնն է դարձել Դավիթ Դավոյանը' ցույց տալով 220կգ արդյունք երկամարտում:
62 կգ քաշայինների մրցապայքարում երկամարտի 255կգ արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճեց Գևորգ Բաղդասարյանը:
69 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Վարդան Միլիտոսյանը դարձավ Հայաստանի չեմպիոն միայն լրացուցիչ չափանիշով: Նա ցույց տվեց 285կգ արդյունք և իր մրցակցին շրջանցեց միայն ավելի թեթև անձնական քաշ ունենալու շնորհիվ:
77կգ քաշային կարգում հաղթեց Ռազմիկ Օլթեցյանը' երկամարտի 300կգ արդյունքով:
85կգ քաշային կարգում հաղթեց Կարեն Պեպանյանը' երկամարտում բարձացնելով 287կգ:
105կգ քաշային կարգում իրեն հավասարը չունեցավ Մկրտիչ Մկրտչյանը' ցույց տալով 330կգ արդյունք երկամարտում(150կգ՝ պոկում և 180կգ՝ հրում վարժություններում):
105կգ ավելի քաշային կարգում հաղթող դարձավ Արեն Հարությունյանը՝ 325կգ(145կգ՝ պոկում և 180կգ հրում վարժություններում):
Մրցաշարին մասնակցեցին շուրջ 120 մարզիկներ, այն անցկացվեց Երևանի պետական մարզական քոլեջի սրահում:
Առաջնության արդյունքներով՝ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը կձևավորի մեր թիմի կազմը, որը կմասնակցի հունիսի 24-28-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կայանալիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը: