Վանաձորում անցկացվել է ծանրամարտի երիտասարդների և աղջիկների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է ընդհանուր 120 ծանրորդ: Առաջնությունից հետո նախատեսվում է մեր մարզիկների մասնակցությունը Լեհաստանում հունիսի 4-13-ն անցկացվելիք ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը:
Տղաներից տարբեր քաշային կարգերում չեմպիոններ են դարձել՝ 56 կգ քաշային կարգում՝ Մարզպետ Մինասյանը, 62 կգ-ում՝ Գևորգ Բաղդասարյանը, 69 կգ-ում՝ Էդմոն Բաղդասարյանը, 77 կգ-ում՝ Դավիթ Հովհաննիսյանը, 85 կգ-ում՝ Նորայր Ավետիսյանը, 94 կգ-ում՝ Սամվել Գասպարյանը, 105 կգ-ում՝ Արտյոմ Պետրոսյանը և +105 կգ քաշային կարգում՝ Արեն Հարությունանը: