ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի և վերլուծության բաժինի նախկին պետ Արմեն Մալխասյանի հեռանալուց հետո, այդ պաշտոնը տևական ժամանակ թափուր էր:
ԼՈՒՐԵՐ.com-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ այդ պաշտոնում նշանակվել է նույն վարչության աշխատակից, կապիտան Էդգար Ջանոյանը:
Արմեն Մալխասյանը պաշտոնից ազատվել էր ամիսներ առաջ՝ իր դիմումի համաձայն: Վերջինս թոշակի է անցել: