Այսօր՝ նոյեմբերի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սանահին-Սարահարթ թաղամասի 2/3 շենքի մոտ տղամարդու դի կա:
Ինչպես Shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 25 բնակարանի բնակիչ, 65-ամյա Հայկ Արամի Վարդումյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է հարվածից կամ հարվածներից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունը որոնում է Ալավերդի քաղաքի 44-ամյա բնակիչ Հրանտ Սուրենի Ասատրյանին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: