Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանն այսօր Համաշխարհային հայկական միության փոխնախագահի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Ինքը՝ Արամ Սարգսյանը, պարզաբանում է, որ դա իր անձնական որոշումն է, որը պայմանավորված է նաև 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկությամբ:

«Հաղորդագրության մեջ ամեն ինչ պարզ ասված է, ավելացնելու այլ բան չունեմ: Մենք շատ լուրջ պատրաստվում ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին»,- ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Ու թեև այլ պատճառներին Դեմկուսի առաջնորդը չի ցանկանում անդրադառնալ, բայց ընդգծում է, որ առաջիկա ընտրություններին մասնակցելու են դաշինքով: Թե ում հետ են դաշինք կազմելու, նա առայժմ չակերտները չի բացում, բայց խոստանում է՝ առաջիկայում այդ մասին բոլորը կիմանան. «Առաջիկայում կիմանաք, կասենք: Մի՛ շտապեք»,- ասաց նա:

Այլ հարցերի՝ Արամ Սարգսյանը նախընտրեց չպատասխանել:

 Արմինե Եփրեմյան