Ավարտվեց գործադիր մարմնի հերթական նիստը: Ի դեպ, այս կազմով սա Հանրապետական կուսակցության անդրանիկ նիստն էր, որից հետո լրագրողների հարցերին պատասխանելու եկավ ՀՀԿ խոսնակ Էդ. Շարմազանովը:
Վերջինիս լրագրողները հարցեր ուղղեցին'կապված քաղաքական նոր միավորման հետ: Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ:
Դեկտեմբերի 12-ին երեք կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Դիտարկմանը, թե Շարմազանովը ժամանակին ասել էր, որ ընդդիմությունն ամբողջապես միավորման շանս չունի, փաստորեն այսօր երեք կուսակցություն միավորման հայտ են ներկայացրել, Շարմազանովը քմծիծաղով պատասխանեց. «Տեսնո՞ւմ եք՝ ինչ հարմար պահ են գտել, երբ մենք նիստ ենք անում, նրանք միավորվում են»: