Hraparak.am-ը գրում է.

 

Մեր տեղեկություններով' ձերբակալվել է մի շարք քրեական պատմություններից հայտնի Ռուբեն Սիմոնյանը, մականունը'Բոգո: Թե կոնկրետ ինչ գործի շրջանակներում է վերջինս ձերբակալվել, առայժմ չհաջողվեց ճշտել: Հնարավոր է' այս ձերբակալությունը կապված լինի Սամվել Ալեքսանյանի նախկին դաշնակից, ապա վերջինիս մասին բացահայտումներով հանդես եկած «Ձկնկուլ» մականունով հայտնի Արմեն Իսրայելյանի Մոսկվայում սպանության հետ:

 

Նշենք, որ Բոգոն՝ Ռուբեն Սիմոնյանը, Սամվել Ալեքսանյանի մտերիմներից է համարվում, նրա հովանավորյալն ու օգնականն է, որը աչքի է ընկել տարբեր ծեծկռտուքներով, «Փակ շուկայի» համար պայքարի օրերին ակտիվիստների դեմ գործողություններով, ինչպես նաև նրանով, որ պարբերաբար ճնշում է ավտոկայանի վարորդներին։ 

 

Մանրամասները՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: