2016 թվականի նոյեմբերի վերջին մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Գոշ» տեղամասի 6-րդ պահաբաժնի տարածք: Նրանց թվում է եղել նաև Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ Վ. Ա.-ն, ով ապօրինի որսացել է մեկ այծյամ: 

 

«Դիլիջան»ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները համատեղ շրջագայության ժամանակ հայտնաբերել են որսագողություն իրականացնող անձանց: Տեղում կազմվել է արձանագրություն որսագողության դեպքի մասին, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: