Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության շնորհիվ կանխվել է փախուստի փորձ: Վերջիններս հերթական զննության են ենթարկել բնակելի գոտուց դուրս եկող «ԳԱԶել» մակնիշի հացի ավտոմեքենան և թափքի տակից հայտաբերել փախուստի փորձ կատարող դատապարտյալ Վ. Կ.-ին:
Այս մասին Mediamall.am լրատվականը տեղեկանում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, որտեղից նշում են, որ դեպքի առնչությամբ կատարվում է քննություն: