ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մետիսի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է գրավոր հայտարարության մեջ, որը նույն օրն ավելի ուշ տարածել է Միացյալ Նահանգների հաջորդ ղեկավարի անցումային անձնախումբը, ղեկավար, որը պաշտոնեական լիազորությունների կատարմանը ձեռնամուխ կլինի հունվարի 20-ին:

 

«Ես գեներալ Ջեյմս Մետիսի թեկնածությունը հպարտությամբ եմ առաջադրում պաշտպանության նախարարի պաշտոնի համար,- նշել է Թրամփը:- Նրա ղեկավարությամբ մենք կվերականգնենք մեր զինված ուժերն ու դաշինքները, կոչնչացնենք ահաբեկիչներին, կկանգնենք թշնամիների դեմ եւ վերստին կապահովենք Ամերիկայի անվտանգությունը»:

 

Իր կողմից պաշտոնաթող գեներալը հայտարարել է, որ մեծ պատիվ է համարում այս կադրային նշանակումը եւ խոստացել է ներդնել իր բոլոր կարողությունները, որպեսզի «Ամերիկան լինի ուժեղ եւ պաշտպանված», հաղորդել է ՏԱՍՍ-ը: