ԱՄՆ կոնգրեսի զինված ուժերի հարցերով կոմիտեն պաշտպանել է Պաշտպանության նախարարի պաշտոնում Էշթոն Քարթերի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, որոշումն ընդունվել է գրեթե միաձայն. դրա օգտին է քվեարկել 25 սենատոր, մեկը' ձեռնպահ:

 

 

60-ամյա Քարթերի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման' նախորդ տարեվերջին:

 

 

2011-2013 թվականներին Քարթերը զբաղեցրել է Պենտագոնի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ վերջին շրջանում աշխատել է Ամերիկյան առաջընթացի հետազոտական կազմակեպությունում: Քարթերը համարվում է փորձառու կառավարիչ, վայելում է ամերիկացի օրենսդիրների վստահությունը: Սպասվում է, որ Սենատը շուտով կհաստատի նրան Պենտագոնի ղեկավարի պաշտոնում: