Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և իրավական հարցերի տնօրինության Արդարադատության և իրավական համագործակցության դեպարտամենտի ղեկավար Հաննա Ջունքերի գլխավորած պատվիրակությանը:

 

Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ իրականացված «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ծրագրի իրականացման ընթացքն ու դրա շարունակականության հույս հայտնել:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2014 թվականի հունիսին մեկնարկած և 2016 թվականի դեկտեմբերին ավարտվող վերը նշված ծրագրի ձեռքբերումներին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել ծրագրի երկարաձգման հնարավորությանը:

 

Հիշեցնենք, որ ծրագիրն ուղղված էր Հայաստանի արդարադատության համակարգի անկախության ամրապնդմանը, պրոֆեսիոնալիզմի բարելավմանն ու ՀՀ դատական համակարգը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելուն միտված ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն