Ազգային ժողովում այսօր հերթական քառօրյայի վերջին օրն է:
Այսօր քվերակության է դրվելու 2017 թվականի բյուջեի նախագիծը:
Գրանցվել է 112 պատգամավոր:
Դեկտեմբերի 7-ի նիստի ընթացքում պատգամավորները քննարկել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից ներկայացված նախագծերի օրենսդրական փաթեթը, որի քննարկումը կշարունակվի դեկտեմբերի 8-ի նիստում: