Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ԵԱՏՄ-ի երկրների Բարձրագույն տնտեսական խորհրդի դեկտեմբերի 26-ի նիստում պետք է հաստատվի Մաքսային օրենսգիրքը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Փաստաթղթի նախագիծը երկրների կառավարությունների ղեկավարների կողմից հավանության է արժանացել նոյեմբերին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում:
«Մենք ձեզ դեկտեմբերի 26-ին սպասում ենք Սանկտ Պետերբուրգում: Հաստատվելու է նոր Մաքսային օրենսգիրքը, ինչը նույնպես կարեւոր ուղենիշ է միասնական տնտեսական տարածքի ձեւավորման ճանապարհին»,-ասել է Պուտինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ կայացած հանդիպմանը: