31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը գոհ է 2016 թվականի իր արդյունքներից:

«Ինձ համար հաջող տարի էր, բոլորիս էլ հաջողվեց մասնակցել, մենք մեր առաջադրանքը կատարեցինք: Միայն Օլիմպիական խաղերին է, որ մի քիչ լավ չմասնակցեցինք: Հաջորդ տարի փորձելու ենք սխալներն ուղղած առաջ շարժվել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը:

Նա խոսեց նաև 31-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակցության մասին՝ շեշտելով. «Մեր մարզավիճակը լավ էր, մեզ լավ էինք զգում, բայց, իմ կարծիքով, սպորտային բախտը մեզ չժպտաց: Ընդամենը»: