Գագիկ Ծառուկյանը գումար է հատկացրել Վանաձորում հրդեհի հետևանքով անօթևան մնացած 5 ընտանիքներին...

 


Վանաձորի «Ուկրշին» տնակային ավանում բռնկված հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել էր 5 ընտանիքի բնակարան՝ գույքով, հագուստով ու փաստաթղթերով հանդերձ:

 


ԲՀԿ Վանաձորի ավագանու անդամները, սակայն, այսօր գումար են հատկացրել հրդեհից տուժած 5 ընտանիքներին:

 


ԲՀԿ Վանաձոր խմբակցության անդամները ԲՀԿ մարզային կենտրոնական գրասենյակում որոշում են կայացվել դիմել ԲՀԿ հիմնադիր նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին:

 


Գագիկ Ծառուկյանը յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել է 300.000-ական դրամ և ևս 100.000-ական դրամ, որպեսզի այդ մարդիկ կարողանան հոգալ Ամանորի իրենց ծախսերը: