Այսօր տեղի է ունեցել տարածաշրջանում իր տեսակով եզակի, գերժամանակակից «Մուլտի Վելնես» սպորտային և ժամանցային համալիրի բացման արարողությունը, որի ժամանակ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր է սիրիահայերի օգնության հիմնադրամ հիմնել։
«Ուզում եմ Սփյուռք-Արցախ-Հայաստան հիմնադրամ բացել, առաջին գումարը ես դնեմ, որ մենք կարողանանք մեր սիրիահայությանը տեր կանգնենք: Խորհուրդ ստեղծենք, որ այդ մարդկանց համար պայմաններ ստեղծենք, բնակավայր ստեղծենք, դպրոց ստեղծենք, աշխատելու համար: Արցախում հատուկ անկյուն ստեղծենք, որ մարդիկ կարողանան գնան ապրեն, սովորեն, զարգացնեն՝ ամրապնդվի մեր թիկունքը»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: