Բելգրադում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկո պատմել է Սերբիայում ռուսական ռազմական բազա հիմնելու մասին:

Այդ թեմային դիվանագետն անդրադարձել է SM News-ի եթերում, հայտնում է Lenta.ru-ն:

Բոցան-Խարչենկոն ընդգծել է, որ Սերբիայում ռուսական ռազմաբազայի հիմնումը այդ երկրի ներքին գործն է: Բացի այդ, խնդիրը վերաբերում է նաև բուն Ռուսաստանին:

«Ինչ վերաբերում է համատեղ մարդասիրական կենտրոնին, այն կա և գործում է հումանիտար աղետների ճգնաժամային արձագանքման համար»,-հավելել է դեսպանը:

Նրա խոսքով, Սերբիան բարեկամական երկիր է ՌԴ-ի համար, իսկ Բելգրադը «սկզբունքայնորեն մերժում է հակառուսական պատժամիջոցները»: