Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը չի ցանկանում կուսակցություն բացել կամ աջակցել որևէ քաղաքական ուժի։ Այդ մասին նա հայտարարել է հունվարի 26-ին՝ պատասխանելով քաղաքական ուժի մաս կազմելու լուրերի մասին 24News- ի հարցին։
«ՀՀ նախագահը չի պատրաստվում հիմնել կուսակցություն կամ ուղղակի, թե անուղղակի աջակցել որևէ կուսակցության»,- ասել է Արմեն Սարգսյանը։
Նախագահը մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայում ընթացող հայ-իտալական գիտական համաժողովին, որը վերաբերում էր արհեստական բանականության զարգացմանը։