Օրերս «Ժամանակ» թերթը գրել էր, թե «նախագահ Արմեն Սարգսյանը ևս պատրաստվում է սեփական կուսակցություն ստեղծել և ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ապագա քաղաքական իրադարձություններին»։
Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես»-ը դիմեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանին։ Նա հերքեց լուրը՝ նշելով, որ Հանրապետության նախագահը անկուսակցական է եւ սա նաեւ Սահմանադրության պահանջն է, համաձայն որի Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ»:
«Նախագահ Սարգսյանը կուսակցություն ստեղծելու մտադրություն երբեւէ չի ունեցել եւ չունի»,- ասաց նա։