Ռուսաստանը մտադիր չէ փոխել Ուկրաինայի նկատմամբ իր դիրքորոշումը արևմտյան պատժամիջոցների ազդեցության տակ: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն' հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
«Մենք չենք պատրաստվում փոխել մեր դիրքորոշումը: Մենք հավատում ենք, որ այն ազնիվ է: Առաջին հերթին, մենք մտածում ենք, ուկրաինացի ժողովրդի մասին», - ասել է Լավրովը:
Նա ավելացրել է, որ պատժամիջոցները իրեն մտահոգվելու առիթ չեն տվել:
Ավելի վաղ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը մրցակցելու է Միացյալ Նահանգների հետ միայն սպորտում: