Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Նյու Յորքում հանդիպել է իր թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն:

 

«Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման առանցքային հարցերը ռուս-թուրքական 5-րդ հանդիպման համատեքստում, որը նախատեսված է անցկացնել չորրորդ եռամսյակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նախարարներն անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ Ուկրաինայի ներքին իրավիճակի կարգավորմանը: