Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա: Այդ մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրվել է կառավարության e-gov.am կայքում:

 

Դեկտեմբերի 13-ին 55 տարեկանում մահացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: