ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ցոլակյանը հայտնեց, որ ընդունել է առաջարկը:
 
«Այո, նման առաջարկ եմ ստացել: Այն ընդունել եմ»,-ասաց Ցոլակյանն ու հավելեց՝ առաջարկը ստացել է հենց այսօր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
 
Ֆելիքս Ցոլակյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Այս տարվա հունիսին Ցոլակյանը հայտարարել էր ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու հայտ ներկայացնելու մասին:
 
Ծնվել է 1952թ. հունվարի 27-ին Շիրակի մարզի (նախկինում՝ Անիի շրջան) Ներքին Ջրափի գյուղում:
 
1974թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
 
1974-1976թթ. եղել է Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումի ուսուցիչ:
1976-1980թթ.՝ ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, 2-րդ քարտուղար:
1980-1985թթ.՝ ՊԱԿ-ի Գորիսի բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր,
1985-1991թթ.՝ Եղեգնաձորի բաժանմունքի պետ:
1991-1992թթ.՝ Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ:
1993-1996թթ.՝ Ազգային անվտանգության Մասիսի բաժանմունքի պետ,
1996-1997թթ.՝ Շիրակի մարզային վարչության պետ,
1997-1999թթ.՝ Երեւանի քաղաքային վարչության պետ:
1999-2002թթ.՝ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար,
2002-2003թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար:
2003-2007թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ:
2007թ.՝ ՀՀ նախագահի խորհրդական,
2007-2013թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
2013-2016թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետ:
2016-2017թթ.՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար: