ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը' համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում: