Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ամփոփելով «Մրցաշրջան 2016-ի» արդյունքները ավանդույթի համաձայն հրապարակում է տարվա 10 լավագույն մարզիկների ցանկը:
1. Վաչիկ Վարդանյան-Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Սամվել Ավդալյան/
2. Տիգրան Կիրակոսյան-Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Աղասի Գալստյան/
3. Գրիգոր Մխիթարյան-Եվրոպայի չեմպիոն /Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց, մարզիչ՝ Հայկ Ավետիսյան/
4.Մաքսիմ Մանուկյան-Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր /Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց, մարզիչ՝ Հայկ Ավետիսյան/
5. Դավիթ Գրիգորյան-Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Էռնեստ Միրզոյան/
6. Ասյա Լալազարյան- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Սերոբ Ավետիսյան/
7.Էդիկ Պետրոսյան-Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ուսանողների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր / «Սևան» գյուղական մարզական հ/կ Ջրաշենի մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Մանվել Խոյեցյան/
8. Մխիթար Մխիթարյան-Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր /«Սևան» գյուղական մարզական հ/կ Ջրաշենի մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Մանվել Խոյեցյան/
9. Վահան Նիկոլայան-Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Վովիկ Խոջայան/
10.Արսեն Ղազարյան-Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր /Վանաձորի Գ.Ղազարյանի ակումբ, մարզիչ՝ Գագիկ Ղազարյան/
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող սամբիստները 2016թ. աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են 28 մեդալ, որից՝ 1 ոսկե, 11՝ արծաթե, 16՝ բրոնզե: Հայաստանի սամբոյի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով զբաղեցրել է 3-րդ, պատանեկան հավաքականը՝ 4-րդ տեղը: